Նախագծի մասին

Նպատակը

Դասընթացի առաջնային նպատակն է բարձրացնել հանրային ծառայողների անհրաժեշտ հիմնական գիտելիքները անձնական տվյալների պաշտպանության մասին։ Միաժամանակ խորհուրդ է տրվում, որ դասընթացին մասնակցեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, պետական և մասնավոր հաստատությունների՝ տվյալների պաշտպանության պատասխանատուները (data protection officers), տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, ինչպես նաև ավելի լայն շրջանակի ներկայացուցիչներ և պարզապես ցանկացած քաղաքացի։ Նախագծում առկա են մի շարք վիզուալ, խաղարկային, ձայնային և տեսահոլովակներով պատկերված բովանդակություն, որի միջոցով սովորողը կարող է արագ ընկալել նյութը։

Մշակողների և իրականացնողների մասին

Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդ՝ հանրային կառավարման բարեփոխումների համար» ծրագրի շրջանակում ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ։ Նախագիծը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի և Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև սերտ համագործակցության արդյունք է։ Նախագիծն իրականացվել է Ինֆորմացիոն ազատության կենտրոնի «ԻԱԿ», «Ավենյու քընսալթինգ գրուպ»֊ի, և «Անտրոհուս» կրթական թիմի կողմից։

Մոդուլների մասին

Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է ուսուցման համար անհրաժեշտ մի շարք վիզուալ նյութեր, տեսասահիկներ, ձայնային նյութեր, տեսաձայնային կարճ մտապահվող հոլովակներ և թեստային աշխատանքներ։ Սովորելու ժամանակ ազատ եք ընտրելու` ուզում եք սկզբից կարդալ տեքստը, հետո նոր գնալ տեսանյութը դիտել, թե տեսասահիկների և ձայնային նվագարկման միջոցով լսել դասը։ Տեքստում առկա են մի շարք վիզուալներ, որոնք դիտելով պատկերավոր կարող եք հասկանալ, թե ինչի մասին է նյութի բովանդակությունը։

Ինչպե՞ս օգտագործել հարթակը

Հարթակը պարունակում է մի շարք վիզուալ, ձայնային նվագարկման և խաղարկային ուսուցողական նյութեր, որոնք ծալված են մոդուլների պարբերություններում։

▶️ Թեմայի նյութերը գտնելու համար հարկավոր է մկնիկի մեկ սեղմումով բացել կամ փակել նյութը։

🖱️ Յուրաքանչյուր մոդուլ կարող եք մուտք գործել ներքևում նշված ընտրացանկից, սեղմելով մոդուլի վրա։

📔 Յուրաքանչյուր մոդուլի վերջում թեստի միջոցով կարող եք ստուգել ձեր գիտելիքները:

💻 Յուրաքանչյուր թեմայի ներսում առկա է տեսասահիկ (slideshow), իսկ ներսում կարող եք սեղմել ձայնային կոճակը և լսել նյութը։ 🔊

Կրթակարգ

Մոդուլներ

Գլխավոր Մոդուլ 1 Մոդուլ 2 Մոդուլ 3 Մոդուլ 4 Մոդուլ 5 Մոդուլ 6 Մոդուլ 7

<aside> ©️ 2024, Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

</aside>